Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 23-ին, ժամը 14.15-ին, այցելել են Գետահովիտ գյուղի 39-ամյա մի բնակչի փայտամշակման արտադրամաս, որտեղ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի մոտ 220 սմ երկարությամբ հաճարենու 13 գերան:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որն էլ պատրաստել է «Իջևանի» անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնի քամատապալ ծառից և համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նախապատրաստվում են նյութեր: