ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները:
Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:
Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ:
Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:
Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի
ցավալի աճը:
2019թ. բնորոշ այս և այլ խնդիրների, դրանց լուծումների ուղղությամբ իրականացված ձեռնարկումների վերաբերյալ մարզի դատախազի դիտարկումները՝ կից տեսանյութում:
Տեսանյութը՝ ՀՀ գլխավոր դատախազության