Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում տեղեկություններ չփակցնելը կառաջացնի տուգանք

Հարկային օրենսգրքի 411-րդ հոդվածը սահմանում է որ հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները) չփակցնելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցված տեղեկության մասով:

Սահմանված խախտումը համալիր հարկային ստուգման ակտով արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցված տեղեկության մասով 100 հազար դրամի չափով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել