ՀՖՖ-ն այսօր գործկոմի նիստ էր հրավիրել:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջարկել և հայտարարել է գործկոմի անդամներին, որ ընդունեն իր հրաժարականի դիմումը:
Նա նշեց, Հայաստանի ազգային հավաքականը Իտալիայում աննախադեպ հաշվով պարտություն կրեց, որը նրա համար մտահոգիչ էր։
«Ես, որպես ՀՖՖ նախագահ հայտարարեցի, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը։ Գործկոմում ունեցանք երկար քննարկում»,-նշեց Վանեցյանը և խոսքը փոխանցեց Ռուբեն Ռուբինյանին։
Նա նշեց, որ գործկոմը որոշել է ընդունել վերջինիս հրաժարականը։
«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան, պետք է սկսվի առողջացման գործընթաց։ Դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու է նոր նախագահը և գործադիր մարմինը»,-նշեց Ռուբինյանը։
Նա նշել է, որ ընտրվածները պետք է կապ ունենա ֆուտբոլի հետ, չլինեն այլ ոլորտներից։