Աշխատանքային իրավահարաբերություններում, ինչպես և յուրաքանչյուր բնագավառում ժամկետները զբաղեցնում են կարևոր և որոշիչ նշանակություն: Մասնավորապես, շատ հաճախ ժամկետների պահպանումից է կախված այս կամ այն իրավունքի իրացումը կամ այն պաշտպանելու հնարավորությունը:
Աշխատանքային օրենսդրությամբ կարող են սահմանվել այնպիսի ժամկետներ, որոնց ավարտով վերանում են դրանց հետ կապված իրավունքները և պարտականությունները (մարման ժամկետներ):
Մարման ժամկետները ենթակա չեն կասեցման, երկարաձգման կամ վերականգնման, բացառությամբ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Աղբյուրը` Իրավաբան.net