Հայցագինը և այն չնշելու հետևանքները

Քաղաքացիական դատավարությունում հայցագինը որոշվում է`

 

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.

 

2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:

 

Հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:

 

Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:

 

Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատարանը:

 

Միաժամանակ պետք է իմանալ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցվորը հայցադիմումում պետք է նշի հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:

 

Իսկ համաձայն 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե` չեն պահպանվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել