ՀՀ ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իարվունք ունեցող անձանց.
Ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունեն՝ անչափահաս ամուսինը, նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե ամուսնությունը կնքվել է ամուսնական տարիքի չհասած անձի հետ։ Անչափահաս ամուսնու տասնութ տարին լրանալուց հետո ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավունք ունի միայն այդ ամուսինը,
ամուսինը, որի իրավունքները ամուսնության կնքմամբ խախտվել են, եթե ամուսնությունը կատարվել է ամուսիններից մեկի կամավոր համաձայնության բացակայության դեպքում՝ հարկադրանքի, խաբեության, մոլորության կամ ամուսնության պետական գրանցման պահին իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու անհնարինության արդյունքով,
ամուսինը, որը չի իմացել ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին, դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը, ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը: