Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներին։
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած թեկնածու Նարեկ Համբարձումյանին․ «Պատկերացնենք մի իրավիճակ, որ հանձնաժողովում քննարկվում է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող հարցեր․ ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ հանձնաժողովի անդամները հիշյալ հարցերի վերաբերյալ, երբ քննարկեն, լուծումներ առաջադրեն՝ զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերի՞ց և հանձնաժողովը կաշկանդված չի լինի օբյեկտիվ և անաչառ որոշում կայացնելիս»։
Նարեկ Համբարձումյանև պատասխնեց իր անունից՝ նշելով․ «Ես 9 տարի աշխատել եմ մի պաշտոնում, որը պահանջել է միյան լինել օբյեկտիվ։ Իմ համար հիմնարար սկզբունքներից մեկը եղել է օրենքի առջև բոլորի հավասարության սկսզբունքը։ Տվյալ պաշտոնում նշանակվելու դեպքում ես շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքներին համապատասխան։ Շատ ներողություն, ինձ համար բացարձակ նշանակություն չեն կարող ունենալ կոնկրետ անձանց անունները՝ ինչպես նշեցիք՝ բարձրաստիճան պաշտոնյաների։ Ես միայն կատարելու եմ և կատարել եմ օրենքի պահանջը՝ լինելով օբյեկտիվ և անաչառ»։
Մանրամասները՝ տեսանյութում