Ի՞նչ փոխկապակցվածություն ունեք ԲՀԿ-ի հետ․ Սարգիս Խանդանյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածու Նարեկ Համբարձումյանին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների հարցը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած թեկնածուն Նարեկ Համբարձումյանն  է, ով 2014-18 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ հանցագործությունների քննության վարչության քննիչի պաշտոնը։

Պատասխանելով պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, Նարեկ Համբարձումյանը նշեց, որ որևէ կապ, որևէ առնչություն չունի ԲՀԿ-ի հետ։ «Ես կարող եմ ենթարդել, որ խմբակցությունը առաջադրել է իմ թեկնածությունը՝ հաշվի առնելով իմ անձը, կրթությունը, անցած ուղին, որպես պետական պաշտոնատար անձ՝ հասարակության մեջ ունեցած իմ կերպարը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել