Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձախողի․ Արման Բաբաջանյանը՝ Էդգար Շաթիրյանին

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 18-ին, քառօրյա նիստի ժամանակ քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ԿԿՀ ադնամի թեկծանուն Էդգար Շաթիրյանն է, որը 2015 թվականից աշխատում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում։

Պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձախողի, Էդգար Շաթիրյանը նշեց՝ «Աստված մի արասցե՝ նման բան լինի»։

Անդրադառնալով ԿԿ հանձնաժողովից մրցությանին խորհրդի դուրս հանումը, Շաթիրյանն ասաց․ «Անգամ այս պայմաններում, եթե ձևավորվեր մրցութային խորդուրդ, միանշանակ չի կարելի պնդել, թե գործընթացն ընդհանրապես ապաքաղաքականացված էր լինելու։ Բոլոր դեպքերում իրողությունն այն է, որ ԿԿՀ-ն ինքնավար մարմին է, հետևաբար դրա անդամներին նշանակում է քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն։ Սույն դրույթն իր արտացոոկումն է Սահմանադրության 122-րդ հոդվածում և այս առումով, կարծում եմ, կասկածներ, մտավախություններ չպետք է լինեն»։

Նա նաև հավելեց, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտ համագործակցությունը պատկերացնում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել