Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում գայլ է պահվել․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երևանում, Բաղրամյան 78 շենքի բակում գայլ է պահվում:

«Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, ՀՀ Ոստիկանության որոշմամբ, «Թափառող կենդանիների կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի»,-նշվում է գրառման մեջ։

Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն այս մասին նշել է, որ գայլը պահվել է 2 մետրանոց վանդակում, Մետրո Բարեկամության հարևանությամբ։ «Ցավոք գայլին պահել են ձագ ժամանակից և նա ազատ բնության մեջ գոյատևել չի կարողանա»,-հավելել է նա։

Տեսանյութը՝ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել