Երեք ոստիկան ազատվել է աշխատանքից

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավաբանական վարչության պետը, հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին ու քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», մյուսներին հայտարարել «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել