Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արուսյակ Ջուլհակյանը առաջարկում են քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կկատարվի հետևյալ դեպքերում.
- եթե վկան և տուժողը առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել գործով վարույթին,
- վարույթին մասնակցող վկայի և տուժողի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով,
- անչափահաս վկայի և տուժողի հարցաքննության կատարման համար,
- տարեց կամ զառամյալ վկայի և տուժողի հարցաքննության կատարման համար,
- նախաքննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կկատարվի քննիչի հանձնարարության հիման վրա, որը կուղարկվի հարցաքննության ենթակա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին:
Հանձնարարության հիման վրա վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կկատարի անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:
Նախատեսվում է, որ հարցաքննությունից առաջ վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կստուգի և կհաստատի վկայի և տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթն իրականացնող քննիչը կկատարի հարցաքննությունը: Հարցաքննության կատարման ընթացքում վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի ներկայությունը կլինի պարտադիր:
Տեխնիկական միջոցների կիրառմամբ տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննության ընթացքում կապահովվի պատկերի և ձայնի պատշաճ որակը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգությունը:
Տեսագրության միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով օրենսգրքի առանձնահատկությունները: Հարցաքննության արձանագրությունը կկազմի վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը՝ նշում կատարելով այդ մասին և ստորագրելով:
Հարցաքննության արձանագրությունը, վկայի և տուժողի ներկայացրած նյութերը, փաստաբանի արտոնագիրը, եթե վկան և տուժողը հարցաքննության կներկայանան փաստաբանի հետ, վկայի և տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կուղարկի գործով վարույթն իրականացնող քննիչին:
Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննության արձանագրությունը՝ կից նյութերով, և ստուգելով դրանք, կստորագրի հարցաքննության արձանագրությունը:
Կսահմանվի տեսագրության միջոցով վկայի և տուժողի հարցաքննությունը կատարելու դեպքերը.