Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Հենրիխ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով Արմեն Ն.-ի հետ, չարաշահելով Լյուբա Ա.-ի վստահությունը, հետագայում անձամբ վճարումները կատարելու պայմանով, Ահարոնյան 2 հասցեում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ սպասարկման կենտրոնից, վերջինիս անվամբ վերցրել են Նոկիա մոդելի բջջային հեռախոս և խաբեությամբ տիրացել հեռախոսին` Լյուբա Ա.-ի պատճառելով զգալի չափի ` 240.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում գործով մեղադրանքը պաշտպանում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net