Կեղծ անձնագրով ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու Ռոբերտի ոդիսականը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված և դատվածությունը մարված Ռոբերտ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նա մեղադրվում է նրանում, որ 3 դրվագով օգտագործելով կեղծված անձնագիր՝ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:

 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Գործով իրեղեն ապացույց է հանդիսացում կեղծ անձնագիրը, որը կնքված է 1 ծրարում գտնվում է քրեական գործում:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի` Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել