Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ընդ որում, այս տարի առաջին անգամ քաղաքի եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը, իսկ սեփական եկամուտներն ավելանոմ են շուրջ 5 միլիարդով:
Որպեսզի ավելի հասկանալի լինի աճի դինամիկան՝ նշեմ, որ 2010-2019թթ. բյուջեի եկամտային մասն ավելացել է +34,415 միլիարդով, իսկ միայն 2019-2020 թվականներին՝ +23,920 միլիարդով»,-նշել է նա: