Ամուսնության նպատակով բժշկական քոլեջի դիմացից առևանգել են անչափահասին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի`Կորյուն Գ.-ի և Քաջիկ Մ.-ի:

 

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 02.05.2012 թ. Կորյունի համար ամուսնության նպատակով անչափահաս Զարուհի Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երևան քաղաքի Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են Զարուհուն:

 

Գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչել երկու լազերային սկավառակները:

 

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել