Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 7-ին, նոր հրամանգիր է ստորագրել․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արմինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:
Նշենք, որ Իրավաբան.net-ը 2017-ին հարցազրույց է անցկացրել Արմինե Մելիքսեթյանի հետ, երբ վերջինս դեռ Ոստիկանության ակադեմիայի դասախոս էր, ոստիկանության փոխգնդապետ։