Պարզաբանում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերի մասին

Լրատվական դաշտում անհայտ ծագմամբ մի շարք կայքեր տեղեկություն են տարածում, թե Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նյութի հեղինակները, հղում անելով համացանցում գործող «ֆեյք» օգտատիրոջ գրառմանը, պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ ստորագրել է Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է,  որ տարածվող տեղեկությունները, սակայն չեն համապատասխանում իրականությանը։<

Այս մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավ էր սկսվել՝ կապված Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած ներկայացման հետ։

Ինքը՝ նախարարը, անդրադառնալով պերֆորմանսին, հայտնել էր, որ այս կամ այն ծրագրին գումար հատկացնելու որոշումը կայացվում է գնահատող հանձնաժողովի կողմից, որի անդամ են հանդիսանում արվեստի անվանի գործիչները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել