Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի սփրեդ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Այս մասին տեղեկացնում են սննդի անվտանգության տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Վահե Վերդյանին պատկանող իրացման կետում, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ժամկետանց սննդամթերք (մոտ երկու կգ. ընդհանուր քաշով տարբեր տեսակի շոկոլադե կոֆետներ, արևածաղկի հալվա գետնանուշով, Էլնոր բուսասերուցքային սփրեդ, թթվասեր 6 հատ, յոգուրտ «Ելակ» լակտոզայով, կետչուպ 2 հատ, տարբեր ապրանքանիշերի սարդելկաներ, նրբերշիկներ, եփած երշիկներ «բժշկական», պանիր սուլուգունի):
Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք, ինչի կապակցությամբ տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու կարգադրագիր:
Ողջունելով քաղաքացու ակտիվ դիրքորոշումը՝ սպառողներին հորդորում ենք լինել պահանջատեր և ցանկացած խախտում նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով:












