2020 թվականի պետական բյուջեից Կոտայքի մարզի համայնքներին հատկացվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը աճել է:
Այս մասին մեզ տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից:
2020թ. բյուջեի նախագծով Կոտայքի մարզի թվով 42 համայնքներին նախատեսվել է հատկացնել 5 մլդ. 054 մլն. 188 հազ. 100 դրամ. 2019թ. հաստատված բյուջեի նկատմամբ այդ աճը կազմում է 12.6%, կամ բացարձակ թվերով ավել նախատեսված գումարը կազմում է 566 մլն. 618 հազ. 700 դրամ: