Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա: Այդ մասին նա հայտնել է Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»,-նշել է նա։
Անդրադառնալով մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ուԶանգ» ներկայացմանը՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն․ «Այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների»,-նշել է նա: