Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանաի համար, որ նա, 2012 թ. հուլիսի 17-ին` ժամը 16:00-ի սահմաններում, հեծանիվով անցնելով Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի դաշտամիջյան ճանապարհով, նկատել է ճանփեզրին կայանված Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Սերոբ Խ.-ի ավտոմեքենան:
Մոտեցել և առանց պատճառի արթնացրել է ավտոմեքենայի մեջ քնած Սերոբին, այդ կապակցությամբ նրանից դիտողություն ստանալով` նշված դիտողությունն ընդունել է որպես իր անձին ոչ հարիր, խուլիգանական դրդումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքից մղված, քաշելով ավտոմեքենայից դուրս է հանել Սերոբ Խ.-ին, գցել գետնին և սկսել ծեծի ենթարկել:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net