Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիրը` 10-33.6-Ղ4-1)
- Ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների, Նախարարի և գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի մշակումն և նախապատրաստումը.
- ապահովում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառները կանոնակարգող օրենսդրության կատարելագործումը.
ներկայացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություններ. - ապահովում է է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատմանը.
- ապահովում է իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառներին վերաբերող միջազգային պայմանագրերի իրականացման աշխատանքներին.
- ներկայացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից մշակված պայմանագրերի վերաբերյալ իրավական եզրակացություններ.
- ապահովում է Նախարարության անունից կնքված պայմանագրերի հաշվառման և պահպանման աշխատանքներ իրականացնումը․
ապահովում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրումը. - ապահովում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ Նախարարության կողմից իրականացվող վարչական վարույթի իրականացումը.
ապահովում է Նախարարի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ներկայացման գործընթացը. - ապահովում է Նախարարության ներկայացուցչությունը դատական և պետական այլ մարմիններում.
մասնակցում է միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա պետությունների հետ կազմակերպվող սեմինարներին, խորհրդաժողովներին և այլ միջոցառումներին. - ապահովում է Նախարարություն դիմած քաղաքացիներին իրավական խորհրդատվութան, ինչպես նաև է նրանց կողմից ներկայացված դիմումներին և բողոքներին պատասխանների տրամադրումը.
Իրականացնում է դրանց հետ կապված հարակից այլ աշխատանքներ:
նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`
Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
ՀՀ Սահմանադրություն, Հանրային ծառայության մասին օրենք, Քաղաքացիական ծառայության մասին օրենք և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափ՝ 256․623 ՀՀ դրամ։
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց։ Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
- դիմում.
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն 6.11.2019թ.:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]/: