Փաստաբան Արա Ղազարյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորություններինց, ինչպեսև նշել Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանայնի՝ ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին այցելության մասին:
«Երկու օր առաջ հարցազրույց տվեցի, որում նշեցի, որ Նաիրի Հունանյանի գործի վերաբացման համար անհրաժեշտ կլինի նոր երևան եկած հանգամանք, որը իրավական գործընթաց է և նման վարույթ նախաձեռնելու իրավասու անձը դատախազն է, այլ ոչ թե քաղաքական գործիչը՝ նկատի եմ ունեցել Արման Բաբաջանյանին։
Անկեղծ ասած չգիտեմ, թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդել Արման Բաբաջանյանը, ինձ թվում էր, թե գործի վերաբացման նպատակով նոր հանգամանքի փնտրտուք էր։ Բայց հնարավոր է սխալվել եմ ու դա իմ տպավորությունն է եղել ստացված Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարություններից և, ընդհանրապես, այդ նախաձեռնությունից։ Եթե այդուհանդերձ դա այդպես չէ և քաղաքական գործիչը հետապնդել է այլ նպատակ, նշանակում է իմ գնահատականներում շտապել եմ որի համար ցավում եմ, քանի որ ինձ, որպես անկախ փորձագետի, հետաքրքրում եմ միայն իրավական գործընթացները։
Հուսով եմ Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը կծառայի իր նպատակին։ Իսկ ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի գործի վերաբացման հնարավորությանը, ապա որքան ժամանակը առաջ է գնում, այնքան օբյեկտիվորեն նվազում է «նոր հանգամանքի» երևան գալու հնարավորությունը՝ եթե իհարկե այդպիսի հանգամանք երբևիցէ գոյություն ունեցել է»,-նշել է փաստաբանը: