Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։
«Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։ Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին այգի էին ներթափանցել թափառող շներ ու հոշոտել 3 կենգուրուների, իսկ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը, որի հետևանքով հոշոտվել էին այգու երեք մուֆլոնները։
Ավելի ուշ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ազատվել է աշխատանքից:
Տեսանյութը՝ Հակոբ Կարապետյանի էջից