Նախորդ տարվա համեմատ մարդկանց սոցիալական վիճակը չի լավացել. գլխավոր հարկադիր կատարող

Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից դուրս է մնացել ԴԱՀԿ ծառայությունը: Իրավաբան.net-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ասաց, որ էլեկտրոնային վարույթ հասկացողության մեջ իրենք (Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված Դատաիրավական բարեփոխումների ծրագիր՝ ԴԱՀԿ պարզաբանում) մեծ ներդրում են ունեցել: «Այս պարագայում գտնում ենք, որ իրենց հետ համագործակցությունը կարելի է ժամանակավորապես դադարեցնել»,- նշեց Միհրան Պողոսյանը` հավելելով, որ հետագայում կշարունակի:

 

Այսօր` հունվարի 25-ին, ԴԱՀԿ ծառայությունը ներկայացնում էր 2012 թվականին կատարած աշխատանքները:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, իրենց իրականացրած աշխատանքներից ելնելով, նշեց, որ անցյալ տարվա հետ համեմատած մարդկանց սոցիալական վիճակը չի լավացել: Ասել, որ լավացել է, նշանակում է լինել խիստ տարօրինակ մարդ:
Լրագրողների այն հարցին, թե վիճակագրություններն այլ բան են փաստում, Միհրան Պողոսյանը հավելեց, թե 2011 թվականի համեմատ փոփոխություններ կան:

 

Ըստ ԴԱՀԿ վիճակագրության` 2012 թվականին՝ բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 15 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 105. 570 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 91.604-ի դիմաց. աճը կազմել է 115 տոկոս:

 

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 15.461.770.966 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 14.282.842.295 դրամ գումարի դիմաց: Աճը կազմել է 108 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.761.730.761 դրամ՝ նախորդ տարվա 2.388.154.593 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 115 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 6.768.829.548 դրամ, նախորդ տարվա 7.803.317.338 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.039.108.862 դրամ, նախորդ տարվա 1.582.672.582 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 128 տոկոս: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 20.008 կատարողական վարույթի, նախորդ տարվա 19.017-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու տարում կազմել է 105.159, նախորդի՝ 104.108 փոխարեն, աճը կազմել է 101 տոկոս:

 

2012 թվականի ԴԱՀԿ-ն 29 գործ ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, 10-ը գործով հարուցվել է քրեական գործ, 6-ով՝ չի հարուցվել, 13-ով՝ դեռ սպասում են:

 

2012 թվականի ԴԱՀԿ ծառայությունը խարդախության երկու մեծ դեպք է ունեցել: Օգտվելով հասարակության մի շերտի պակաս տեղեկացված լինելու հանգամանքից՝ խարդախը խոշոր չափերի գումար է շորթել՝ խոստանալով ԴԱՀԿ-ից էժան գնով բնակարաններ ձեռք բերել:

 

«Ուզում են ևս մեկ անգամ ասել՝ Հարկադիր կատարողական ծառայությունից գույք գնելու ճանապարհը մեկն է՝ մասնակցել էլեկտրոնային աճուրդին: Աճուրդին մասնակցելու ձևին, եղանակին դուք կարող եք ծանոթանալ այցելելեով մեր ծառայության ցանակացած ստորաբաժանում»,- հայտնեց Միհրան Պողոսյանը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել