Կնիքի պահանջը վերացվեց․ կառավարությունը հաստատեց որոշումը

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ փոփոխություններ կատարվեցին կառավարության 2012 թ. փետրվարի 9-ի N 165-Ն որոշման մեջ:

Իրավական այս ակտում նման փոփոխությունները պայմանավորված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքներում վերջերս կատարված փոփոխություններով։

Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պեական գրանցման մասին» օրենքում 2019 թ. հուլիսի 1-ին ընդունված և հուլիսի 27-ին ուժի մեջ մտած փոփոխություններով, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անվանափոխվել է Կադաստրի կոմիտեի, ինչպես նաև հանվել է Կադաստրի կոմիտեի տրամադրած ավարտական փաստաթղթերում կնիքի պարտադիր լինելու պահանջը: Ըստ այդմ, առաջարկվում է կառավարության այս որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտե» անվանումը փոխարինել «Կադաստրի կոմիտե» անվանումով և վերացնել Կադաստրի կոմիտեի տրամադրած ավարտական փաստաթղթերը նոտարների կամ հյուպատոսարանների կողմից կնիքով հաստատելու պարտադիր պահանջը:

Որոշման նախագիծը նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել