Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2019 թվականի հոկտեմբերի 25-ին հրամանը ուժի մեջ է մտել։
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմանը (հետևյալ որակավորումներին) ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
- Միջին մասնագիտական կրթության02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`
- առկա,
- հեռակա,
- դրսեկության (էքստեռնատ),
- հեռավար (դիստանցիոն):
3. Միջին մասնագիտական կրթության 1012.02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
- կրթության առկա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի,
- կրթության հեռակա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի,
- դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգերը հաստատելու մասին» N 1028-Ն որոշման։
- Միջին մասնագիտական կրթության02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2736 ժամ է, առավելագույն ծավալը` 4428 ժամ։ Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով։
ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
- Միջին մասնագիտական կրթության02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
- Միջին մասնագիտական կրթության02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությամբ 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը(ները)՝
- դիմահարդար,
- դիմահարդար-կոսմետոլոգ,
- մատնահարդար,
- հոնքերի շտկման մասնագետ,
- թարթիչների սերտաճեցման մասնագետ,
- թարթիչների լամինացիա իրականացնող մասնագետ,
- մազահեռացում իրականացնող մասնագետ:
- Միջին մասնագիտական կրթության02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտությամբ 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
- կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետների լրակազմում և գործարկում,
- կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետներին ներկայացվող սանիտարական նորմերի իմացություն և պահպանում,
- սարքավորումներին, գործիքներին, օգտագործվող նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջների իմացություն և պահպանում,
- տեխնոլոգիական գործընթացի իրականացման փուլերում հիգիենիկ պահանջների պահպանում,
- կոսմետիկ ծառայությունների, ընթացակարգերի իրականացման տեխնոլոգիաների, կանոնների, մեթոդների, ձևերի իմացություն, դիմահարդար-կոսմետոլոգիական ծառայությունների նախապատրաստական և ավարտական աշխատանքների իրականացում,
- բոլոր տեսակի մաշկի (դեմքի, ձեռքերի, ոտնաթաթերի), եղունգների խնամքի մեթոդների իմացություն և իրականացում,
- դեկորատիվ կոսմետիկայի տեսակների իմացություն և կիրառում` ինչպես արտաքինի և տարիքային կորեկցիայի, այնպես էլ զարդարման և առանձին թերությունների քողարկման նպատակով,
- դիմահարդարման տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
- մատնահարդարման (մանիկյուր, պեդիկյուր) տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
- հոնքերի շտկման եղանակների իմացություն և իրականացում,
- թարթիչների սերտաճեցման և լամինացիայի տեխնոլոգիաների իմացություն և իրականացում:
- մազահեռացման տեսակների իմացություն և կիրառում:
ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
- ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
- դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,
- ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
- դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
- ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
- ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
- ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
- ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
- ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
- ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն։
ԳԼՈՒԽ 4.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
- իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,
- տիրապետի հայոց լեզվին,
- հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,
- տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,
- գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,
- ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
- ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն։
- իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,
- պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ըստ մասնագիտացումների սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
- ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,
- ուսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։
- արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
- հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
ա. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,
բ. օտար լեզուների,
գ. հումանիտար առարկաների,
դ. սոցիալ-տնտեսագիտական առարկաների,
ե. անվտանգության և առաջին օգնության,
զ. անհատական համակարգիչների:
- ՈՒսումնական լաբորատորիաների երաշխավորվող ցանկը՝
ա. ուսուցման տեխնիկական միջոցների,
բ. դիմահարդարման և դիմահարդար-կոսմետոլոգիայի,
գ. մանիկյուրի և պեդիկյուրի տեխնոլոգիաների:
- Սպորտային համալիր՝
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ:
Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
- առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,
- ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
- ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
- ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
- հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,
- ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,
- նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
- մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,
- պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,
- պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.
- ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, ուսումնական հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,
- արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
- ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,
- ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,
- պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,
- պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։
ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.02.05 «ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.02.01.5 «ԴԻՄԱՀԱՐԴԱՐ-ԿՈՍՄԵՏՈԼՈԳ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:
- Միջին մասնագիտական կրթության 02.05 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության 1012.02.01.5 «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
- կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
- պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,
- պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
- պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,
- պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
- օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
- պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
- պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը։