Ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը, նա նոր պաշտոն ունի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա նշում է․

«Այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը, մեր քաղաքին օգուտ տալու համար։ Հուսով եմ ինձանից գոհ եք։ Վստահ եմ, իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն ի օգուտ մեր քաղաքի և քաղաքացիների։

Նորք-Մարաշ վարչական շրջանիի ղեկավարի առաջարկով այսուհետ կլինեմ նրա տեղակալը և կփորձեմ օգտակար լինել տվյալ շրջանին այն ամենով, ինչը կախված կլինի իմ անձից։

Հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել