Գերմանիայից բժիշկները հորդորում են, որ Գագիկ Խաչատրյանը վերադառնա բուժումը շարունակելու․ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

ՊԵԿ նախկին նախագահ,  Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ–ի միջնորդության քննությունն այսօր ավարտվեց։

Այս մասին ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց, ճեպազրույցի ժամանակ ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Միջնորդությունն ավարտվել է։ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12-ին կհրապարակվի որոշումը։

Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, դատախազության մասնակիցներն էլ էին մասնակցում, իրենք հիմնավորում էին իրենց կարծիքը, թե ինչու պետք է անձը շարունակի մնալ կալանքի տակ, սիկ մենք հակափաստարկներն էինք ներկայացնում։ Իրենց հիմնավորումները նույնն է, որ ազատության մեջ մնալու դեպքում կթանքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալույն գործեր ունեն անելու և այս տեսանկյունից գտնում են, որ ոչ գրավը կարող է պատշաճ վարքագծի ապահովելու երաշխիք կարող է լինել, որևէ հնարավորություն չկա նրան ազատության մեջ պահելու, պետք է պարտադիր կալանքի տակ գտնվի»,-նշեց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով, պաշտպանական կողմի հակափաստարկները օբյեկտիվ և տրամաբանական են։ Նա նշեց, որ երբ խոսվում է թաքնվելու հիմքի մասին, ապա բազմիցս նշվել է, որ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում՝ հետվիրահատական պարտադիր բուժման մեջ։ «Վիրահատությունը կատարավել էր 2015 թվականից սկսած, վերջին վիրահատությունը մինչև այս հայտնի դեպքերը՝ 2017 թվականի սկզբին է կատարվել։ Իմպլանտ էր տեղադրվել, որի հետ կապված պետք էր հետվիրահատական բուժում անցնել, բայց քննիչի ընդամենը մեկ զանգով դադարեցրել է ժամանակվոր բուժումը, վերադարձել է, ներկայացել քննիչին՝ հույս ունենալով, որ մեկ շաբաթով գոնե թույլ կտան հետ գնալ, նորից բուոժումը ստանա գա։ Բայց ի՞նչ պարզվեց, որ նման մոտեցումը չի ողջունվում վարույթն իրականացնող մարմինների կողմից։ Իրենք նախընտրում են, որ մարդկանց կանչեն՝ չգան, կամ այլ բան։ Պարզ էր, որ չէին կանչելու մաիյն տեսնեին, թե Գագիկ Խաչատրյանը ոնց է»,-ասաց փաստաբանը։ Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ այս ողջ ընթացքում պարբերաբար զանգեր է կատարել նաև բժիշկը՝ նշելով, որ եթե հետ չվերադառնա բուժումը շարունակելու համար՝ նոր վիրահատության կարիք կարող է ունենալ։

Պաշտպանը նաև հայտնեց, որ երբ միջնորդություն է ներկայացվել, որ մեկ շաբաթով, 10 օրով Գագիկ Խաչատրյանին թույլ տան մեկնել՝ քննիչը միջնորդությունը հետաձգել է ու հրավիրվել է բժիշկների կոնսիլիում։ «Կոնսիլիումը տեղի է ունեցել՝ լավագույն մասնագետների մասնակցությամբ և բոլոր հետազոտություններն անցնելուց հետո կոնսիլիումի պատասխան չէր տրվում։ Սպասեցինք մեկ ամիս՝ խնդրելով, պահանջելով բոլոր պատկան մարմիններից, որ պատասխանը տային՝ չէին տալիս»,-նշում է նա։

Երեմ Սարգսյանի խոսքով, դրանից հետո ավելի մեծ կոնսիլիում է հրավիրվել, որին նույնպես մասնակցել են, բոլոր հետազոտություններն անցել է Գագիկ Խաչատրյանը ու ավելի ուշ պարզվել է, որ կոնսիլիումի պատասխանը պատրաստ է եղել հուլիսի 4-ին, բայց  ոչ պաշտպանական կողմին է տրամադրվել եզրակացությունը, ոչ էլ վարույթն իրականացնող մարմնին։ Ամեն ինչ ձգվեց այնքան, մինչև Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց և կալանավորվեց։ «Սեպտեմբեր ամսին նոր տրամադրվեց եզրակացությունը, պարզվեց, որ այնտեղ խնդիրներն արձանագրված էին»,-ասաց նա։

Կոնսիլիումի եզրակացությունը ներկայացվել է դատարանին, ուղարկվել Գերմանիա, որտեղ նորից կոնսիլիում է հրավիրվել ու նշել են, որ ողնուղեի հետ կապված լուրջ խնդիրներ կան ու հարկավոր է արդեն բժշկական միջամտություն իրականացնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել