Աղբահանության վճարի հաշվարկման հաշվետու ժամանակահատվածը օրացուցային ամիսն է:
Անշարժ գույքի սեփականատիրոջ` ցանկացած հիմքով փոփոխության դեպքում նոր սեփականատիրոջն է անցնում աղբահանության վճարի գծով նախկին սեփականատիրոջ չկատարած պարտավորությունը կամ գերավճարի իրավունքը:
Աղբահանության վճարը սահմանվում է`
1) կենցաղային աղբի համար՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.
2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10 000 դրամ:
Աղբյուր՝ Իրավաբան.net