Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատված Սերգեյ Մ.-ի, Արթուր Շ.-ի, Արամ Ա.-ի, Ազատ Բ.-ի դեմ հարուցված քրեականգործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 02.11.12թ. նախնական հանցավոր համաձայնության գալով իր կամքին հակառակ ամուսնության նպատակով բացահայտ առևանգել են Լուսինեին (անունը փոխված է) և տարել Լոռու մարզի Յաղդան գյուղ:
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Տավուշի մարզի դատախազության նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը հանրության համար վտանգավոր արարք է դիտում մարդկանց առևանգումը, այդ թվում նաև աղջիկ փախցնելը:
Այսպես. խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net