Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրավաբան․net-ի հետ զրույցում լուրը հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը։
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ