Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:

 

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

 

Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել