Նախատեսվում են փոփոխություններ կատարել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում:
Նախագիծը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սերգեյ Ատոմյանը։
Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառվեն փախստականների, ինչպես նաև այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր, մուտք են գործում տարածք կամ գտնվում են ՀՀ տարածքում առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան ՀՀ իրավասու մարմիններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը։