Ես նույնպես բավարարված չեմ կոռուպցիայի դեմ պայքարի այն ծավալներից, որոնք առկա են. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնք վերաբերվում էին կոռուպցիայի դեմ պայքարին, Իրանի նախագահի հետ հանդիպմանը և Իրանից գազի ներմուծման հեռանկարին:

Վարչապետը իր խոսքում հիշեցրեց, որ վերջին 7-8 ամիսների ընթացքում մի քանի անգամ Աժ ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել է՝ նա նույնպես բավարարված չէ կոռուպցիայի դեմ պայքարի այն ծավալներից, որոնք առկա են:

Իրանի նախագահի հետ հանդիպմանը անդրադառնալով, վարչապետը նշեց. «Իրանի նախագահի հետ Երևանյան քննարկումը շարունակությունն էր, այն քննարկման որը ունեցել էինք իմ Իրան կատարած այցի ժամանակ: Ոչ մի մութ բան չկա, մենք գիտենք, որ ունենք ցանկություն  մեծացնել իրանի հետ էնեգետիկ համագործակցությունը»:

Մանրամասները տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել