Համագործակցություն Քուվեյթի պետության հետ

Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի պետության կառավարության միջև կնքվել է մշակութային համաձայնագիր:

 

Համաձայնագրի համաձայն` Կողմերը կխրախուսեն մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցությունը, մասնավորապես`

 

• ձեռագրերի պատճենների, փաստաթղթերի և դրանց ցուցակների փոխանակումներ,

 

• ձեռագրերի պահպանման և վերականգնման ոլորտում փորձի փոխանակումներ,

 

• երկու երկրների Ազգային Գրադարանների միջոցով համատեղ ուսումնավարժական սիմպոզիումների կազմակերպում,

 

• հրատարակությունների, տեղեկատվության և նոր գիտական հրատարակությունների փոխանակումներ,

 

• լուսանկարչական ցուցահանդեսների և ժառանգությանը վերաբերող ճանաչողական բնույթի ցուցահանդեսների կազմակերպում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել