Ռաֆիկ Գ.-ն 2012թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կարմիր Բլուր գերեզմանատանը բռունցքով և գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրի քաղաքի բնակիչ Դավիթ Գ.-ին և այդ եղանակով, կյանքի և առողջության համար ոչ վտանագավոր բռնություն գործադրելով, նրանից բացահայտ հափշտակել է 90 000 ՀՀ դրամ գումար` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net