Այսօր` հունվարի 20-ին, մահացել է «Առավոտ» թերթի առաջատար լրագրող Նաիրա Մամիկոնյանը:
Կյանքից հեռացավ սկզբունքային լրագրող, հուսալի գործընկեր և հավատարիմ ընկեր, որի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում:
Իրավաբան.net-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում գործընկերոջ` Նաիրայի մահվան կապակցությամբ:
«Առավոտ» օրաթերթից տեղեկացնում են, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 21-ին Երևան, Նորքի 4-րդ զանգված, Հովհաննիսյան 12, բնակարան 36 հասցեում: Հուղարկավորությունը հունվարի 22-ին, ժամը 14:00-ին նույն հասցեից:
Աղբյուրը` Իրավաբան.net