Մերօրյա պոկեր.am կամ Գնելի արկածները պոկերի խաղատանը

Շիրակի  մարզի  ընդհանուր  իրավասության դատարանի  վարույթում է  գտնվում քրեական գործն  ըստ  մեղադրանքի`Գնել Թ.-ի:

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 19-ին` ժամը 04-00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների` Վ.Սարգսյանի, Ա.Հակոբյանի, Հ.Ղազարյանի հետ «Սիգմա-պոկեր-ռիո» խաղատանը կատարել է խուլիգանություն, որի ընթացքում 1 անգամ կրակել է խաղատան ներսում գտնվող բարի ներքևի հատվածին, որից հետո կոտրել ընկերներով կոտրել են խաղատան մուտքի դռան ապակիները, վիճաբանել աշխատակից Հ.Թորիկյանի հետ, հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս:

 

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել