Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ 18-ամյա դուստրը Սայաթ-Նովայի պողոտայի հագուստի խանութում աշխատելիս գողություն է արել:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ժամը 19.45-ին ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի բնակչուհի, 18-ամյա քաղաքացուհու: Պարզվել է, որ նա հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատելով հագուստի խանութում՝ յուրացրել է իրեն վստահված 1.500.000 դրամը:
Նախապատրաստվում են նյութեր: