Օրենքը պատժելի է համարում անձին անօգնական վիճակում թողնելը: Մասնավորապես`
կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝ պատժվում է տուգանքով՝ 50 000-100 000 դրամի չափով:
Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝ պատժվում է տուգանքով՝ 100 000-150 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Վերոնշյալ արարքը, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ 150 000-200 000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net