Ի՞նչ գույք և եկամուտներ ունի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 19-ին հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Իրավաբան. net-ը հայտնում է, որ 2018 թվականին, ստանձնելով ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարագրել է հողամաս, ավտոտնակ, բնակարան և անհատական բնակելի տուն:

Նա հայտարարագրել է նաև 2 մարդատար ավտոմեքենա, KIA SORENTO և GAZ 24:

Էդուարդ Մարտիրոսյանը նաև 10 հազար դոլար փոխառություն է տվել և հայտարարագրել 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ոսկյա զարդեր:

Հայտարարագրում նշվել է նաև նրա դրամական միջոցների մասին.

  • 20 միլիոն դրամ,
  • 95 հազար դոլար,
  • 20 հազար եվրո:

Պաշտոնյան եկամտի միակ աղբյուր է նշել աշխատավարձը, որը կազմել է 4 միլիոն 501 հազար դրամ:

2018-ի տարեկան հայտարարագրում ավելացել են եկամտի աղբյուրները.

  • Աշխատավարձ-5 միլիոն 964 հազար դրամ, 
  • Ստացված փոխառություն-10 միլիոն դրամ, 
  • Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել