Ես երբևէ որևէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել. Արթուր Դավթյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Ես երբևէ որևէ մեկից հանձնարարականներ չեմ ստացել, իմ պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին:

Նա նշեց, որ իր համար հասկանալի չի եղել Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարությունը:

Հիշեցնենք, որ վերջինս հրաժարականի իր տեքստում գրել էր, որն նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել