Ալկոհոլ օգատգործելը ես չեմ համարում անբարոյական վարքագիծ կամ հակաէթիկական վարքագիծ. դատախազը՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի վերաբերյալ հրապարակումների մասին

Իրավական առումով, վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե քրեական գործերի նյութերից որ չափուվ ու ինչ ծավալով հրապարակայնություն իրականացնի:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելո այն հարցին, թե արդյո՞ք էթիկապես ճիշտ է, երբ իրավապահ մարմնի կողմից հրապարակվում է այնպիսի տեղեկություն, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իր մահվան դեպքին նախորդիվ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել:

«Ալկոհոլ օգատգործելը ես չեմ համարում անբարոյական վարքագիծ կամ հակաէթիկական վարքագիծ, որ այդ տեղեկության հրապարակումը որևէ մեկի կամ ընտանիքի համար վիրավորական լինի»,-նշեց գլխավոր դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել