53-ամյա տղամարդը «Դարի հետև» տարածքում բռնել է վիրավոր սև արագիլին. թռչունին տեղափոխել են վերականգնողական կենտրոն

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի 53-ամյա մի բնակիչ գյուղի «Դարի հետև» տարածքում բռնել է վիրավոր սև արագիլին և սեպտեմբերի 20-ին հանձնել «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի արևելյան տեղամաս:
Սեպտեմբերի 21-ին թռչունին տեղափոխել են վերականգնողական կենտրոն՝ բուժման:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել