Ոստիկանները բացահայտեցին 250.000 դրամի խաղողի գողությունը. ոստիկանություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Իջևանի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Այգեհովիտ գյուղի իր խաղողի այգուց խաղող են գողացել՝ պատճառելով մոտ 250.000 դրամի վնաս: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Այգեհովիտ գյուղի 32-ամյա բնակիչը, ով նույն օրը, ժամը 20.00-ին հրավիրվել է բաժին և տվել է խոստովանական բացարություն, որ սեպտեմբերի 22-ին այգուց խաղողը գողացել և տեղափոխել է իր տուն:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել