Մեկ միլիոն դրամի գողության հեղինակն անչափահաս է. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ահազանգել Թաիրով գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ իր խանութից գողություն է կատարվել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 13-ի ժամը 05.50-ից սեպտեմբերի 15-ի ժամը 01.10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով խանութի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են Թաիրով գյուղի Մայրաքաղաքային խճուղում գտնվող մթերային խանութ և դրամարկղից գողացել 1.000.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է կասկածյալի ինքնությունը. Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի անչափահաս բնակիչը սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել