Առգրավվել են Հայկ Հարությունյանի Բջնի գյուղում գտնվող տան տեսանկարահանող տեսախցիկները. Նաիրա Հարությունյան

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից:

2019 թվականի սեպտեմբերի 23-ին գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Ոստիկանության փոխանցմամբ կատարվածն ինքնասպանություն է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել